Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գավառում սպանվել է փոխմարզպետի որդին. Tert.am

Հասարակություն
gex

ՀՀ ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ Գավառի Ազատության փողոցում անհայտ անձի կողմից սպանվել է 28-ամյա Հայկ Հակոբյանը. «Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները ճշտելու,կատարողի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ»։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ սպանվածը Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդին է: