Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու շնորհավորանք՝ Կարեն Կարապետյանից

Պաշտոնական
74a5e7196053b701ee44e39b69a4db67

Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության  վարչապետ Դմիտրի Մեդվեդևին  Սուրբ ծննդյան տոնի առթիվ  Հայաստանի Հանրապետության վարչապետ  Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության  վարչապետ Դմիտրի Մեդվեդևին  Սուրբ ծննդյան տոնի  առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի, Ջերմորեն  շնորհավորում եմ Սուրբ  ծննդյան տոնի   առթիվ: Մաղթում եմ  հաջողություն և բարօրություն Ձեզ և բարեկամ  ռուս  ժողովրդին: Մեր երկու ժողովուրդներին միմյանց կապում է ոչ միայն ավանդապես կառուցված դաշնակցային-ռազմավարական հարաբերությունները, այլ պարզ, անկեղծ մարդկային կապերը: Վստահ եմ, որ մեր համատեղ  ջանքերն    ուղղված Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների  առավել  խորացմանը, կտան շոշափելի արդյունքներ՝ համագործակցությանը հաղորդելով նոր լիցք»: Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին  Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ  Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին Սուրբ ծննդյան տոների առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված  է. «Հարգելի Կվիրիկաշվիլի, Շնորհավորում եմ  Ձեզ և վրաց ժողովրդին Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն և բարեկեցություն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանում ապրող հայ համայնքի նկատմամբ  Ձեր ցուցաբերած ուշադրության համար: Վստահ եմ, որ երկու բարեկամ երկրների  ներուժն ու գործընկերությունը կնպաստի շարունակաբար զարգացնելու, ամրապնդելու և նոր լիցք  հաղորդելու հայ-վրացական հարաբերություններին: Մեր  համատեղ  աշխատանքի շնորհիվ մեզ   կհաջողվի առավել  ամրապնդել հայ և վրաց  ժողովուրդների  միջև ջերմ կապը, որը  հիմնված է բարեկամության հարուստ  ավանդույթների վրա»: