Mersedes մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է մերկասառույցի պատճառով
Արգելափակվել են ավտոմեքենաներ (թարմացված) Հունվարի 7-ին, ժամը 17.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյան-2 գերեզմանատանը Mersedes մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ արգելափակվել է 3 ավտոմեքենա: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները: *** Հունվարի 7-ին, ժամը 15.38-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Nissan» մակնիշի 60 OO 505 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ա. Ա.) և 3 ուղևոր: *** Հունվարի 7-ին, ժամը 10.12-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի գերեզմանատան մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 51 XX 155 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Հ. Ս.):