Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հավաքագրում է դիտորդներ
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հայտարարությունը Հայաստանի Հելսինկյան կոմիտեն իրականացնելու է ծրագիր, որի նպատակն է երիտասարդների կարողությունների զարգացման միջոցով նպաստել Հայաստանում ժողովրդավարության կայացմանը: Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է մասնակիցների համար կազմակերպել երկօրյա դասընթացներ` «ժողովրդավարություն, հիմնարար ազատություններ, մարդու իրավունքների հասկացություն, ընտրական իրավունք, քաղաքացիական հասարակության կարևորությունը և դերը» թեմաներով: Դասընթացներըը նախատեսված են անցկացնել 2017թ-ի փետրվար - մարտ ամիսներին: Երկրորդ փուլում դասընթացի մասնակիցները կիրականացնեն դիտորդական առաքելություն` 2017թ-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ծրագրին կարող են դիմել 20-35 տարեկան քաղաքացիները, ովքեր հետաքրքրված են և պատրաստակամ իրականացնել դիտորդական առաքելություն`/ուսանողներ, ակտիվ երիտասարդներ, նախորդ ընտրություններին մասնակցած դիտորդներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ /ուղարկելով իրենց ինքնակենսագրությունը [email protected] էլ. հասցեով: Նամակի «Թեմա» դաշտում նշեք «Դիտորդական առաքելություն»: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2017թ-ի հունվարի 25-ը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 56 03 72 հեռախոսահամարով`Գոհար Ոսկանյանին: