Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի շարք ավտոճանապարհների ձյուն է տեղում

Հասարակություն
snow5

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  10-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ,  Աշտարակի, Թալինի,  Մարալիկի,  Արթիկի, Ախուրյանի և Արարատի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց  լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն