Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր երգողները շատ են, երգիչներն են քիչ. Ռուբեն Մաթևոսյան (տեսանյութ)

Մշակույթ
rubik

«Ժողովրդի երգիչն եմ եղել ու իմ ամենամեծ գնահատականը ժողովրդի  սերն է: Կնքահայրս դարձավ Արամ Մերանգուլյանը: Նրան եմ պարտական իմ այս օրով: Նրա անսամբլի մեներգիչներն են եղել իմ ուսուցիչներն ու ինձ բախտ վիճակվեց դառնալ այդ կոլեկտիվի անդամ»,- «Ա1+»-ի հետ զրույցում անկեղծանում է ժողովրդական երգիչ Ռուբեն Մաթևոսյանը։ Այսօր նա նշում է ծննդյան 75-ամյակը, սակայն անձնագրով միայն, քանի որ նրա իրական ծննդյան օրը 1941-ի դեկտեմբերի 12-ն է: «Ծնվել եմ Երևանում,- ասում է նա,- բայց անձնագիրս փաստում է, որ ես ծնվել եմ 1942-ի հունվարի 12-ին`Սպիտակում: Դա իմ ցանկությունն է եղել ի պատիվ իմ հայրիկի,որը Հայրենական պատերազմում էր զոհվել, երբ ես երկու ամսական եմ եղել»։ 1961-ին նա դարձավ Շերամի երգերի լավագույն կատարողների հանրապետական մրցույթի 1-ին մրցանակակիրը: Հետո ստացավ բազում  պատվոգրեր, մրցանակներ, Պատվո շքանշաններ, ժողովրդական արտիստի կոչում, Երևանի Պատվավոր քաղաքացու կոչում: Համերգներ ունեցավ բոլոր մայրցամաքներում: Կատարեց 900-ից էլ ավել երգ`ժողովրդական, աշուղական, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգեր ու ռոմանսներ, որոնց մեջ առանձնակի սեր են վայելում «Հորովել»-ն ու Շերամի «Պարտեզում վարդ էր բացված», Ջիվանու «Ձախորդ օրերը», Առնո Բաբաջանյանի «Չքնաղ երազ», Ալեքսեյ Հեքիմյանի «Բարի արագիլ» ու Հենրիկ Մալյանի «Եռանկյունի» ֆիլմում «Զարթնիր լաոն»: «Այսօր երգողները շատ են, երգիչներն են քիչ: Ամեն մարդ կարող է երգել, սակայն երգիչ դառնալ ամեն մեկը չի կարող»,- ասում է Հայ երգարվեստի միության նախագահ Ռուբեն Մաթևոսյանը։ Դիտեք նաև տեսանյութը