Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշման բանալին երկու երկրների ձեռքում է. Մարիա Զախարովա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
maria

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական դիվերսիայից հետո տիրող իրավիճակը՝ պատասխանելով ադրբեջանական «Ապպա»  տեղեկատվական գործակալության լրագրողի՝ դիվերսանտի մարմինը վերադարձնելու մասին հարցին։ Մարիա Ղախարովան մինչ հարցին պատասխանելը հետաքրքրվել է, թե դահլիճում հայկական կողմը ներկայացնողներ կան, թե ոչ, որպեսզի համակողմանի պատասխանի տրված հարցին և լսելով, որ չկա՝ այդժամ  պատասխանել է ադրբեջանցուն. «Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Երկու երկրները պետք է իրենց մեջ ուժ, իմաստություն և, իհարկե, դիվանագիտական հնարավորություններ գտնեն և բոլոր հնարավորություններն օգտագործեն այս բարդ իրավիճակը շտկելու համար (բարդ, ինչպես մենք ենք հասկանում)։ Որոշման բանալին երկու երկրների ձեռքում է», — ասել է Մարիա Զախարովան։