Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջ` ՀՀ-ում Բելառուսի դեսպանին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
9dfb7fe01e1975e16da89b4501162530

2016 թ. դեկտեմբերի 15-ին Մինսկում Ադրբեջանի Հանրապետության պահանջով ձերբակալվել է Իսրայել Պետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալեքսանդր Լապշինը: Նրան մեղսագրվում է առանց Ադրբեջանի թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելը: Ադրբեջանի Հանրապետությունը նրան ներառել է իր սև ցուցակում, և դատախազությունը քրեական գործ է հարուցել` Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության ոտնահարման մեղադրանքով: Մենք արդարացիորեն պահանջում ենք, որ Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինները տուրք չտան Ադրբեջանի կեղծ և ստահոդ պահանջին և հարգեն ազգերի ինքնորոշման և ԼՂՀ ժողովրդի ազատ կամարտահայտման իրավունքը: Ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել 1991թ. սեպտեմբերի 2-ին ընդունված ԼՂՀ անկախության հռչակագրի` իրավական փաստաթղթի վրա, որը հիմնված է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի` «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի մասին» օրենքի վրա: Իսկ արդեն 1991թ. դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել հանրաքվե, որի ժամանակ ԼՂՀ բնակչության 99%-ը  քվեարկել է անկախության օգտին: Կոչ ենք անում Բելառուսի Հանրապետության իշխանություններին` անաչառությամբ և համակողմանիորեն մոտենալ այս հարցին և տուրք չտալ Ադրբեջանի Հանրապետության մտացածին պահանջին: Հունվարի 16-ին, ժամը 12:00-ին, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները   կազմակերպում են բողոքի ակցիա ՀՀ-ում Բելոռուսի Հանրապետության դեսպանատան դիմաց: Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական Միություն «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն