A
A
Գողություն թիվ 63 և 37 երթուղու ավտոբուսների սրահում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հունվարի 12-ին, ժամը 17.50-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 4 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 1964 թ. ծնված Արտուշ Մ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.30-ին, թիվ 63 երթուղու ավտոբուսի սրահում Արտուշ Մ.-ն 1963 թ. ծնված Սոնա Թ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար և զեղչի քարտ: Գողոնն առգրավված է: Հունվարի 12-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 24 հասցեի մոտից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Մաթևոս Հ.-ին, որը նույն օրը, ժամը 19.15-ին, թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում, «Ռոսիա» տոնավաճառի մոտ, ուղևոր, 1999 թ. ծնված Սեդա Ե.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Կատարվում է հետաքննության: