A
A
Ամենասնահավատ մարդը երբեք չի հրաժարվի 13-երորդ աշխատավարձից. հոգեբան (տեսանյութ)
Այսօր ուրբաթ 13 է: Շատ մշակույթներում այն համարվում է անհաջողության օր: Լեգենդի համաձայն 1307 թվականի հոկտեմբերի 13-ին Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ չորրորդը հրամայում է ձերբակալել տաճարականների միաբանության անդամներին (տամպլիերներին) և այդ պատմության հետ կապված ուրբաթ 13-ը շատ մշակույթներում իր տեղն ու ազդեցությունն ունեցավ: Արդյո՞ք ուրբաթ 13-ը մուտք է գործել նաև հայ իրականություն և որքանով է այն վախ ու սնահավատություն տարածում մեր երկրում: Այս թեմայով «Ա1+»-ը հրավիրել է հոգեբան Արկադի Մեհրաբյանին: