Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրթական երկու աստիճաններին կավելանա նաև երրորդը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
krtutyun

Համաձայն «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի նախագծի՝ բակալավրիատի և մագիստրատուրայի երկու աստիճաններին կավելանա նաև երրորդը՝ ասպիրանտուրան։ Այս մասին այսօր հայտնել է Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման հանձնաժողովի փոխնախագահ Ատոմ Մխիթարյանը։ «Բարձրագույն կրթության երրորդ աստիճանը, որը շատ երկրներում ընդունված է, ՀՀ-ում առայժմ բարձրագույն կրթության մեջ չի մտնում, դա համարվում է հետբուհական կրթություն: Այժմ նոր օրենքի նախագիծը եկել է հենց այս բացը լրացնելու, երրորդ աստիճանը՝ ասպիրանտուրան, կամ հայցորդության համակարգը Հայաստանում ընդգրկվելու է բարձրագույն կրթության մեջ»,- նշեց Ատոմ Մխիթարյանը։ «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի նախագիծը եկել է փոխարինելու «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքին: