Բուլղարիայի դեսպանը հրավիրվել է ՀՀ ոստիկանություն (տեսանյութ)
Հունվարի 23-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովային: Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց երկու երկրների իրավապահների համագործակցության նշանակությունը և հավաստեց , որ Հայաստանի ոստիկանությունը առարկայական քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մարիա Ցոցորկովան անդրադարձավ ոստիկանական կառույցների փորձի փոխանակման անհրաժեշտությանը: Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունքները՝ Վալադիմիր Գասպարյանը հավելեց, որ իրավապահ գործունեության արդյունավետությունը պայմանավորված է նաև տարբեր երկրների ոստիկանական կառույցների գործընկերային հարաբերություններով, մասնավորապես՝ արդի մարտահրավերների հակազդման ուղղությամբ: Մարիա Պավլովա Ցոցորկովան նշեց, որ Բուլղարիայի Հանրապետության դեսպանությունը պատրաստ է աջակցել երկու երկրների ոստիկանական համակարգերի փոխգործակցության սերտացմանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: