Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1 օրում՝ 7 պատահար, 1 զոհ

Հասարակություն
police-1

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 25-ից 26-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման և թմրանյութի հայտնաբերման 3-ական դեպք: Բացահայտվել է գողության 12, խարդախության 6, դրամանենգության 2, կողոպուտի, շորթման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ոստիկանություն