Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

43 միլիոնից ավելի գումար պահուստային ֆոնդից՝ Սիրիային

Քաղաքականություն
siria-3

Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին Հայաստանի Հանրապետության կողմից մարդասիրական օգնության տրամադրումը կազմակերպելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Նախատեսվում է պահուստային ֆոնդից ՀՀ ԱԳՆ-ին հատկացնել 43,368.8 հազ. ՀՀ դրամ, որը նվիրաբերության կարգով կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով: