Բոլորը շտապում են ՀՀԿ (տեսանյութ)
ՀՀԿ գլխավոր գրասենյակի առջև մարդաշատ է: ՀՀԿ նիստին են շտապում քաղաքական բազմաթիվ դեմքեր: Լրագրողները պահը չեն կորցնում սուր հարցեր ուղղել նրանցից շատերին: «Ես ձեզ ե՞րբ եմ ասել՝ կարողա ոտներդ սոթ տա, ընկնեք՝ մեռնեք հինգ րոպե հետո, չլինեք»,-հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Հովիկ Աբրահամյանի հեռանալու հարցը, ասաց ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը: Նա նույնպես եկել էր մասնակցելու այսօր ՀՀԿ գրասենյակում տեղի ունեցող կուսակցության խորհրդի նիստին: ՀՀԿ Խորհրդի նիստին ներկա գտնվելու համար ՀՀԿ գլխավոր շտաբ ժամանեց նաև ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցին, թե՝ ինչպե՞ս է գնահատում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ- ից դուրս գալու քայլը: «Ցավդ տանեմ, լավ էլի»,-ասաց նա ու շտապեց հեռանալ: https://www.youtube.com/watch?v=Izb-dobO_4g https://www.youtube.com/watch?v=VxaFypULfag https://www.youtube.com/watch?v=U3q86ESQUMI