Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձյան ու բքի պատճառով կան փակ ճանապարհներ

Հասարակություն
77d6467a11129d9c839152fd75106544

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ,  միջպետական և  հանրապետական նշանակության  ավտոճանապարհներին   առատ ձյուն է տեղում: Բքի պատճառով փակ է Վարդենյաց  լեռնանցքը: Բքի և առատ ձյան  պատճառով դժվարանցանելի են  Արթիկ - Ալագյազ, Աշոցք – Բավրա, Ոսկեպար – Կիրանց  ճանապարհները, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։ ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  մյուս   ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն