Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂ խնդրի չկարգավորումը սնուցում է կոռուպցիան. ԱՄՆ դեսպան (տեսանյութ)

Քաղաքականություն
despan

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բացակայությունը  սնուցում է կոռուպցիան։    ԱՄՆ դեսպանը խորհուրդ է տալիս իրատես լինել ու բացատրում է իր առաջ քաշած դրույթը.  Հայաստանի սահմաները փակ են մնում, իսկ  այդ հնարավորություն է տալիս տարբեր տնտեսական,քաղաքական ազդեցիկ ուժերի եւ անհատների  շահարկել շուկան եւ վերահսկել  մրցակցությունը։ Ըստ   Ռիչարդ Միլսի՝ սա  օրինակներից մեկն է, ինչը Հայաստանին հետ պահում ներուժը իրացնելուց։     Դեսպանը  շտապում է  ընդգծել՝  իրենց համար, ի դեմս նաեւ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի  խաղաղ կարգավորումը մնում է առաջնային։ Կոռուպցիայի  դեմ պայքարի կարեւորության մասին խոսելիս՝  դեսպանը առաջարկում է  չսպասել, թե երբ պաշտոնյան կբռնվի կաշառք վերցնելիս, քանի որ որոշ պաշտոնյաների՝  գույքի հայտարարագրերն արդեն փաստ են, որ հետաքննություն  սկսվի։ Հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի, բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ դեսպանն հայտարարում   է՝  վերջին 15-ամիսներին արձանագրել են  բազմաթիվ մտահոգություններ։ Նա հիշում է  2015թ  Սահմանադրական հանրաքվեն։ Խախտումների  վերաբերյալ հրապարակումներն  դեսպանատանն էլ էին մտահոգել  եւ իրենք իրենց խոստման տերն են։ Ընտրակեղծիք կատարած որոշ քաղաքացիներ, որոնց անունները դեսպանը չի հրապարակում, զրկվել են ամերիկյան ծրագրերին մասնակցելու հնարավորությունից։ Ընտրական թեմային անդրադառնալով՝   Ռիչարդ Միլսը  հիշում է Հայաստանի  իշխանությունների ապրիլին ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացնելու հանձնառությունը։  Բայց եւ հիշեցնում է՝  ընտրություններն իրապես ազատ ու արդարացի կլինեն, երբ կառավարությունը դրսևորի քաղաքական կամք եւ  երբ ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունը հանդես գան երաշխավորելու այդ գործընթացը: Ռիչարդ Միլսը անդրադառնում է  անցած տարվա  հուլիսին  Էրեբունու դեպքերին:  Դեսպանության համար խորապես մտահոգիչ էին հուլիսի 29-ին անզեն ցուցարարների ու լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառումը։ «Թեպետ այդ օրվա գործողությունների համար որոշ ոստիկաններ պատժվել են, սակայն ավելին կարող էր արվել և պետք է արվեր: Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը լուրջ հանցագործություններ են եղել և կարևոր է, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն».- ասում  է նա։ Իր երկար խոսքի ավարտին   դեսպանը  ընդգծում է ՝ Միացյալ Նահանգները նոր նախագահ ունի։  Իսկ  երբ նոր վարչակազմ է ձևավորվում, նոր թիմը միշտ շատ հարցեր է ունենում և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, պետք է  այդ  հարցերին մանրակրկիտ  պատասխանի։