Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժառանգությունը» կգնա դաշինքով. սկսվում են բանակցություններ (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed-56

«Ժառանգություն» կուսակցության անդամներն այսօր էլ չորոշեցին՝ որ ուժի հետ կգնան ընտրությունների։ Խորհրդի երեք ժամ տևած նիստից հետո պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մանրամասներից չխոսեց: «Որոշում դեռ չունենք, Արմենը կպատասխանի բոլոր հարցերին»,- ասաց նա ու հեռացավ։ Մեկ բան հստակ է՝ «Ժառանգություն»-ը կմասնակցի ընտրություններին ոչ միայնակ։ «Քվեարկություն եղել է և խորհուրդը որոշել է, որ դաշինքով ենք մասնակցում»,- ասում է Արմեն Մարտիրոսյանը։ Այսօրվանից պաշտոնապես կսկսվեն բանակցություններ «Ելք» Դաշինքի և Սեյրան Օհանյանի ու Վարդան Օսկանյանի հետ։ Հայտնի են այդ ուժերի հետ պաշտոնական բանակցողները։ «Եվ Հովսեփը Խուրշուդյան, Ստեփան Հասան Ջալալյանը, Ռաֆիկ Հակոբյանը, և Մամիկոնը Սարգսյանը»,- ասում է Արմեն Մարտիոսյանը։ Իսկ արդյո՞ք Զարուհի Փոստանջյանը կմասնակցի ընտրարշավին։ «Ժառանգության» միակ պատգամավորը միայնակ մասնակցելու կողմնակից էր։ «Քանի որ այդ հարցը չենք քննարկել, այդ հարցի հասցեատերը ես չեմ, այլ տիկին Փոստանջյանը»։ «Ծառուկյան» դաշինքի հետ շփումներն այս պահին դադարեցված են։ «Այդ դաշինքի հետ կապված պաշտոնական որևէ հարաբերություն չկա»,- պատասխանեց Արմեն Մարտիրոսյանը։ Ի՞նչ արդյունքներ տվեց Ժառանգության բանակցությունն այլ ուժերի հետ հայտնի կդառնա մի քանի օր անց: