Զ. Փոստանջյանն առաջարկում է հրավիրել Կարո Փայլանին (տեսանյութ)
ՀՀ 5-գումարման ԱԺ 11-րդ նստաշրջանի մեկնարկին վարման կարգով հանդես եկավ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ նշելով. «Մոտենում է ավարտին ԱԺ 5-րդ գումարումը: Պարոն Սահակյան, անհրաժեշտ է հենց Ձեր ղեկավարության ժամանակ Թուրքիայի խորհրդարանի մեր պատգամավոր Կարո Փայլանին հրավիրել ՀՀ ԱԺ, որպեսզի նա ուղերձով հանդես գա, եւ բացի այդ, նա ուղերձը բարձրացնում է Թուրքիայի խորհրդարանում ու ենթարկվում ճնշումների: Մենք պետք է մեր համերաշխությունը հայտնենք նրան՝ նրան պաշտոնական հրավեր ուղարկելով»: Ի պատասխան Գալուստ Սահակյանը նշեց, որ դա քննարկելի հարց է. «Պետք է վերլուծել, թե դա ձեռ տալի՞ս է ՀՀ ԱԺ-ին, մենք ի՞նչ ենք ուզում դրանով ասել, այստեղ քաղաքական խնդիր կա, մենք պետք է խոսենք այդ մասին»: «Այո, հրավերը ունի քաղաքական համատեքստ, դրա համար էլ պետք է նրան աջակցել»,- արձագանքեց Զարուհի Փոստանջյանը: