Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե պիտի պատասխանենք ենթադրություններով, ավելի լավ է գնանք աղոթելու» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
gagik-melikyan-1

ՀՀԿ-ական կանանց մեջ ամենեւին էլ կռիվ չի ընկել ապագա խորհրդարանի տեղերի համար։ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանը նշում է. «Մեր ֆրակցիայի ներսում դուք տեսնում եք կուռ համերաշխությունը»: Ռուզաննա Մուրադյանը չի կարող ասել, թե հանրապետական կանանցից ով է ռեյտինգայինով առաջադրվելու, այս դեպքում վերջին խոսքի իրավունքը կանանցը չէ. «Դա պիտի որոշի կուսակցությունը»: «Ծառուկյան» դաշինքում նույնպես վերջին խոսքը դաշինքի անդամներից ոչ մեկինը չէ, բացի Գագիկ Ծառուկյանից։ Եվ այս դաշինքում հույս ունեն, որ հետընտրական զարգացումներ չեն լինի: «Ծառուկյան» դաշինքը չի կարող ասել, թե ինչ դիրք կգրավի կեղծիքների դեպքում, ավելին՝ չգիտեն՝ Ծառուկյանը կարո՞ղ է առաջնորդել հետընտրական զարգացումները։ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն իր ցանկությունն է հայտնում. «Ես ուզում եմ տեսնել, որ այս ընտրությունները ի տարբերություն նախորդ բոլոր ընտրությունների, հնարավորինս կանցնեն ավելի ազատ եւ կարիքը չառաջանա, որպեսզի հետընտրական էն ստանդարտ զարգացումները, որ հավաքվեն հրապարակներում ասեն՝ ըսենց ա եղել, չլինի»: «Ծառուկյան» դաշինքը ընտրություններում հաղթելու հույս ունի: Հանրապետական Գագիկ Մելիքյանն ակնարկում է՝ ուրիշ ի՞նչ պիտի ասի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժը. «Հանրապետականը ոչ միայն չի պարտվի այս ընտրական գործընթացում, այլ կլինի առաջատարը»: Հանրապետականի համար տարօրինակ կլիներ չհաղթել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններում. «Մենք պայքարելու ենք ցանկացած կեղծիքի դեմ, մենք պայքարելու ենք  ցանկացած անօրինականության դեմ»: Գագիկ Մելիքյանը լրատվամիջոցներում է կարդացել, որ Դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող, հանրապետական Միհրան Պողոսյանն արդեն խոշոր ընտրակաշառք է բաժանում ապագա քվեների համար. «Եթե պիտի պատասխանենք ենթադրյալ, սպասվելիք կեղծիքների ենթադրություններով, ապա ավելի լավ է գնանք աղոթելու»: Ի դեպ, մեկնաբանելով Սամվել Ալեքսանյանի եւ Սեդրակ Սարոյանի առաջադրման մասին հայտարարությունները՝ պարոն Մելիքյանը նկատեց, որ ցանկացածը պետք է պատրաստ լինի առաջադրվել կուսակցության պահանջով: