«Մառոզ անող մարզպետներն ու Գագիկ Սուրենյանը» (տեսանյութ)
ԱԺ նիստում հայտարարությունների ժամին Արամ Մանուկյանը կոչ արեց պատգամավորներին միանալ ԱԺ ընտրությունների օրը տեղափոխելու ստորագրահավաքին. «Իմ ձեռքին Սահմանադրական դատարան դիմելու հայտն է, որում այս պահին կա 17 ստորագրություն: Կոչ եմ անում խմբակցություններին միանալ, դեռ ժամանակ ունենք»,-ասաց նա: Ապա հաջորդեց Նաիրա Զոհրաբյանի բորբոքված ելույթը. «Որոշ պաշտոնյաների և մարզպետների մոտ ադրենալինի և վատ խոլեստերի ամպլիդուտի լուրջ տատանումներ են նկատվում, վերջիններս անցել են սպառնալիքների և ահաբեկումների: Օրինակ՝ ոմն մարզպետ հրավիրում է ԲՀԿ-ական գյուղապետերին և փորձում է սպառնալ նրանց՝ ասելով, որ մարզում միակ մառոզ անողը ինքն է : Մեր երկրում մառոզի լավագույն մասնագետը ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրանյան է, որի մոտ այդ մարզպետը կարող է հաստիքային գործի անցնել: Եթե տվյալ անձանց մոտ վստահության կատարյալ երաշտ է, վստահեցնում եմ, որ շատ արագ մնալու են իրենց խոստացած մառոզի տակ: Ժամանակն է, որ նրանք հասկանան, որ ահաբեկումը, սպառնալիքը, գործից հանելը, անձնագիր պահանջելը քվե չեն դառնալու»: