«Հիմնադիր խորհրդարանի» անդամի գործը կվիճարկեն ՄԻԵԴ-ում. ՀՔԱՎ
2017 թ. հունվարի 23-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հերթական անգամ երկու ամսով երկարաձգեց «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից 2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած հավաքների մասնակից, «Հիմնադիր խորհրդարանի» աջակից Հովհ. Ղազարյանի կալանքի ժամկետը: Նա կալանքի տակ կմնա մինչև 2017 թ. մարտի 30-ը ևս: Հիշեցնենք՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը [….] իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը: Ինչպես առաջադրված մեղադրանքն, այնպես էլ կալանքի ժամկետը երկարաձգելու փաստարկները բացարձակապես հիմնազուրկ են, և ամիսներ շարունակ ձգվող նախաքննության ընթացքում դրանք հիմնավորող որևէ էական հանգամանք չի բացահայտվել: Հատկանշական է, որ Հովհ. Ղազարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու՝ վարույթն իրականացնող մարմնի բոլոր միջնորդությունները արդեն 6 ամիս է՝ հիմնավորվում են քննչական գործողությունների ծավալով, ունեն գրեթե նույն բովանդակությունը և նույն հիմնավորումները, մինչդեռ հարուցված քրեական գործի շրջանակներում, ինչպես իրենք են նշում, իրականացվել են բազմաթիվ դատավարական գործողություններ, և փաստորեն, ոչ մի նոր հանգամանք չի բացահայտվել, ինչն առնվազն կասկածելի է և տարօրինակ: Իսկ եթե հաշվի առնենք նաև, որ Հովհ. Ղազարյանը քննությունից թաքնվելու որևէ փորձ նախկինում չի կատարել, ապա կալանքի տակ պահելու բոլոր փաստարկները հիմնազուրկ են դառնում: Ինքը՝ Հովհ. Ղազարյանը, չընդունելով իրեն առաջադրված մեղադրանքները, քննչական մարմնի գործողություններում իրեն որպես հանցագործ ներկայացնելու և իր անձի շուրջ թյուր կարծիք ստեղծելու միտում է տեսնում: Նախաքննության ողջ ընթացքում Հովհ. Ղազարյանի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի շարունակ պնդումներն այն մասին, որ այս քայլով իշխանությունները փորձում են լռեցնել ցուցարարներին և «սպառնալ», որ նույն ճակատագրին են արժանանալու բոլոր նրանք, ովքեր կհամարձակվեն դուրս գալ փողոց և իրացնել սահմանադրորեն ամրագրված իրենց իրավունքները, հաստատվում են «Սասնա ծռերի» աջակիցների նկատմամբ պետական մակարդակով իրականացվող հաշվեհարդարով: Դա դրսևորվում է ինչպես ներկայումս ընթացքող դատավարական գործընթացներում, այնպես էլ ցուցարարներին, առանց որևէ հիմնավորման, ոստիկանության բաժիններ տեղափոխելու և այնտեղ վերջիններիս անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արժանացնելու միջոցով: Ավելին՝ այստեղ