Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում քարաթափումից մեքենաներ են վնասվել

Կարևոր լուրեր Հասարակություն
1ee62ecb8934f6a4837c353865b25542

Փետրվարի 8-ին, ժամը 16.23-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտա-Ա. Ավետիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել են «Renault Logan» և «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենաները․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում. մոտակայքում կայանված են եղել մասամբ վնասված «Անի» տաքսի ծառայությանը պատկանող «Renault Logan» մակինիշի 436 ՕM 61, «Nissan Tida» 82 QQ 084 պետհամարանիշերի ավտոմեքենաները: Փրկարարները հեռացրել են քարերը ճանապարհի երթևեկելի հատվածից: Դեպքի վայրում են գտնվել ՃՈ աշխատակիցները: