Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մշակույթը պետք է լինի վաճառվող ապրանք. Արմեն Ամիրյան (տեսանյութ)

Մշակույթ
unnamed-5-398x265-1

Կառավարման այն մոդելը,  որով այսօր փորձում են առաջնորդվել մշակույթը զարգացնելու և պահպանելու համար, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը համարում է առնվազն ոչ ճիշտ։ Հայաստանի նման հարուստ պատմամշակութային ժառանգություն և ժամանակակից արվեստ ունեցող երկիրն  անշուշտ պետք է ունենա պետական աջակցություն, սակայն  մշակույթը պետք է դիտարկել որպես վաճառվող ապրանք, որովհետև եթե այն չդառնա վաճառվող, նա չի կարող հանրահռչակվել աշխարհով մեկ,  չի կարող ունենալ ընդունելություն անգամ հայրենիքում, հայրենակիցների կողմից։ Նորաստեղծ, նորատիպ թանգարանների բացումն  էլ ուղղված է լինելու զբոսաշրջության զարգացմանը։ Օրինակ՝ Ջրասուզակների թանգարանը, որտեղ տեղակայվելու են սոցռեալիզմի լավագույն նմուշները։ Նախարարը վերանայում է ստեղծագործական բոլոր կոլեկտիվների արտաբյուջետային  մուտքերը և սահմանում է պլանային բարձր շեմեր։ Նրա խոսքով, չի կարելի ծախսել օրինակ 300 մլն դրամ կինոարտադրության վրա և ունենալ ընդամենը 3 մլն դրամի եկամուտ. կինոարտադրությունն ամբողջ աշխարհում շատ եկամտաբեր գործ է։ «Հայֆիլմը» իրապես ազգային արժեք է, և պետք է կարողանանք այն վերակենդանացնել,- ասաց նախարարը,- սակայն սա շատ լուրջ խնդիր է և լուրջ գումարներ պահանջող։ Դրա համար պետք են ներդրողներ, և հայֆիլմը երկրորդ անգամ մասնավորեցման ծրագրում է ընդգրկված»։ Հայաստանի ազգային պատկերասրահը կունենա նոր մասնաշենք, իսկ հինը ամբողջովին կտրամադրվի  պատմության թանգարանին։ Ինչ վերաբերում է  Օպերայի տնօրենի թափուր տեղին և հավակնորդներին, նախարարը պատասխանեց, որ մրցույթ պետք է հայտարարվի, սակայն առայժմ  նա չի շտապում այդ անել և օրենքով սահմանված ժամանակը օգտագործելու է մաքսիմալ։