Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը պատասխանել է ուսանողների հարցերին

Քաղաքականություն
1-2

Փետրվարի 9-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն «Արիության դաս» է անցկացրել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում։ Այցելության համար շնորհակալություն հայտնելով Մովսես Հակոբյանին՝ համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը վստահեցրել է, որ բուհի և բանակի կապն ու համագործակցությունն ամրապնդող հանդիպումները լինելու են շարունակական: Մովսես Հակոբյանն «Արիության դասի» շրջանակում  անդրադարձել  է  Արցախյան ազատամարտին, ուսանողներին ներկայացրել ՀՀ զինված ուժերի կազմավորման և առաջընթացի փուլերը, զինված ուժերի կենսագործունեության առանձնահատկությունները, ընդգծել երիտասարդության հայրենասիրական դաստիարակության կարևորությունը,  խոսել  զինված  ուժերում  ընթացող բարեփոխումների, արձանագրված հաջողությունների և առաջիկա ծրագրերի մասին:  ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ներկաներին  հավաստիացրել է, որ ինչպես Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյայի ժամանակ, այնպես էլ այսօր հայոց բանակն ամուր է սահմանին` պատրաստ հակառակորդի ցանկացած ոտնձգությանն արժանի հակահարված տալուն: 2 Հանդիպման ընթացքում գեներալ-լեյտենանտը պատասխանել է նաև դասախոսների և ուսանողների հարցերին: Ջերմ և անկաշկանդ մթնոլորտում կայացած հանդիպումն ավարտվել է պարգևատրման արարողությամբ. ապրիլյան մարտական գործողություններին  մասնակցած և զինծառայությունից արդեն զորացրված մի քանի ուսանողների Մովսես Հակոբյանը հանձնել է  խրախուսական պարգևներ: 3