Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սկանդալ. Մեծ Բրիտանիան Սաուդյան Արաբիային է վաճառել ավելի քան 4 միլիարդ դոլարի զենք

Քաղաքականություն
lllll

Ամերիկայի ձայն   Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը քվեարկել է ի օգուտ Brexit-ի, որով Մեծ Բրիտանիան դուրս կգա Եվրամիության կազմից: 494 օրենսդիր քվեարկել է կողմ, 122-ը՝ դեմ: Օրինագիծն այնուհետև կքննարկվի Լորդերի պալատում, երբ խորհրդարանի վերին պալատը վերադառնա արձակուրդից փետրվարի 20-ին: Այն թույլ կտա վարչապետ Թերեզա Մեյին սկսել գործընթացը մարտի վերջին, որով անվավեր կճանաչվի Լիսաբոնի համաձայնագրի 50-րդ հոդվածը, որը Միացյալ Թագավորությունը ստորագրել է 2007-ին: Մեծ Բրիտանիան կունենա երկու տարի ժամանակ՝ Եվրամիության հետ իր ապագա հարաբերությունների շուրջ վերաբանակցելու համար: «Մենք համուզված ենք, որ երկու տարին բավարար է, որ Մեծ Բրիտանիան ոչ միայն դուրս գա Եվրամիության կազմից, այլև վերանայի առևտրային կապերը ՝Եվրամիության հետ ռազմավարական, ամուր գործընկերություն հաստատելու համար:»,- ասել է վարչապետը: Վարչապետ Մեյը նաև նշել է, որ բրիտանական կառավարությունն ակտիվ աշխատանքներ է տանում Շոտլանդիայի կառավարության և այլ տեղական իշխանությունների հետ այս հարցի շուրջ: Նա հիշեցրել է, որ Շոտլանդիայի խորհրդարանը դեմ չի արտահայտվել Լիսաբոնի համաձայնագրի 50-րդ հոդվածն անվավեր ճանաչելու նախաձեռնությանը: Վերջին շրջանում Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության մեկ այլ կարևոր խնդիրներից է Թագավորության հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ: Մարդու իրավունքների պաշտպանության բրիտանական խմբերն իրենց բողոքն են արտահայտում երկրի կառավարության կողմից Սաուդյան Արաբիային զենք մատակարարելու կապակցությամբ՝ մեղադրելով Սաուդյան Արաբիային և նրա դաշնակիցներին Եմենում քաղաքացիական ազգաբնակչության ռմբակոծումների մեջ: The Human Rights Watch խումբը ասում է, որ այն ունի ապացույցներ, որ Յեմենի մայրաքաղաքի վրա անցած տարվա հոկտեմբերին արձակած ռումբերը արձակվել են սաուդական ռազմական օդանավերից: Լոնդոնից գործող«Զենքի վաճառքի դեմ արշավ» խումբը ասում է, որ Մեծ Բրիտանիան սաուդական կողմին է վաճառել ավելի քան 4 միլիարդ դոլարի զենք և զինամթերք: Այս շաբաթ խումբը դիմել է դատարան՝ ընդդեմ բրիտանական կառավարության: «ՄԱԿ-ի փորձագետները ահազանգում են, որ Սաուդյան Արաբիայի օդային ուժերը պարբերաբար ռմբակոծում են Եմենի քաղաքացիական ազգաբնակչությանը: Եթե Մեծ Բրիտանիան վերահսկողություն ունի զենքի վաճառքի վերաբերյալ, ուստի պետք է անմիջապես դադարեցնի զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային»,- ասում է Քեթ Հոբսը «Զենքի վաճառքի դեմ արշավ» խմբից: Մեծ Բրիտանիայի կառավարությունն իր հերթին ասում է, որ այն վերահսկում է Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը: Սաուդյան Արաբիան ևս հերքում է քաղաքացիական ազգաբնակչության ռմբակոծումների մասին մեղադրանքը: Մեծ Բրիտանիայի դատարանը պատրաստվում է քննել հայցը մի քանի շաբաթվա ընթացքում: