Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գլխավոր դատախազը խորհրդակցություններ է անցկացրել

Պաշտոնական
dat-1

Փետրվարի 8-ին և 9-ին  ՀՀ գլխավոր դատախազը խորհրդակցություններ է անցկացրել Կոտայքի և Արագածոտնի մարզերում: 2016թ.-ի ամփոփիչ խորհրդակցություններին ներկա են եղել նաև վերոնշյալ մարզերի իրավապահ մյուս համակարգերի պատասխանատուները: Խորհրդակցությունների ընթացքում Կոտայքի մարզի  դատախազ Վիգեն Միլիտոնյանը և Արագածոտնի մարզի դատախազ Դավիթ Վեքիլյանը  ՀՀ գլխավոր դատախազին զեկուցել են 2016թ.-ին նշված մարզերում քրեաիրավական ընդհանուր վիճակի և դատախազության կողմից կատարված աշխատանքների մասին: ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է առավելագույնս ուշադիր լինել  հանցագործությունների կանխմանն ուղղված աշխատանքներում: Յուրաքանչյուր մարզի տարածքում առանձնապես ծանր հանցագործությունների աճով պայմանավորված, հանձնարարել է ձեռնարկել հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ՝  մարզերի  իրավապահ բոլոր մարմինների հետ համագործակցությամբ դրական արդյունքի հասնելու նպատակով: ՀՀ գլխավոր դատախազը հատկապես կարևորել է մարզերում հանցանք ծնող պատճառների բացահայտումը՝ ընդգծելով  դրանց վերացման ուղղությամբ դատախազական ներգործության  միջոցների առավել ակտիվ կիրառման անհրաժեշտությունը: Մարզերում խորհրդակցությունների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մարզերի դատախազներին հանձնարարել է հետևողական լինել քաղաքացիներից ստացվող դիմումների ընթացքի լուծման նկատմամբ, գործերի հրատապությամբ պայմանավորված՝  ընդունելություն կազմակերպել բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ունեն խնդրահարույց հարցեր և դրանք քննարկելու անհրաժեշտություն: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր: Ամփոփելով արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազը, յուրաքանչյուր մարզում, ելնելով տվյալ տարածքում հանցավորության վիճակից, տվել է կոնկրետ հանձնարարականներ: ՀՀ գլխավոր դատախազություն