A
A
Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ. Սեյրան Օհանյան
Այսօր Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ։ «Ա1+»-ի հարցին՝ ինքը Ժիրայր Սեֆիլյանին քաղբանտարկյալ համարո՞ւմ է, Օհանյանը չի պատասխանել՝ միայն նշելով, որ այլ հարցերի կանդրադառնա առաջիկա մամուլի ասուլիսի ժամանակ։ Սեյրան Օհանյանը չբացառեց, որ մի օր էլ ինքը Ազատության հրապարակում ցույցի կմասնակցի։ Նա ներկա կլինի բոլոր այն միջոցառումներին, որոնք Դաշինքը կանցկացնի։