Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրիաս Ղուկասյանը կմասնակցի ԱԺ ընտրություններին

Քաղաքականություն
Region-Capture1

Անցած տարի Սարի թաղի դեպքերից հետո կալանավորված Անդրիաս Ղուկասյանը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին. «Նա ընտրությանը կմասնակցի Ժառանգություն կուսակցության ցուցակով»,- մեզ հետ զրույցում ասաց նրա կինը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։ Իսկ թե որ տեղում է լինելու Անդրիաս Ղուկասյանը, տիկին Թարխանյանը խոստացավ մանրամասնել ավելի ուշ։ Անահիտ Թարխանյանն այսօր մասնակցում էր Օսկանյան-Օհանյան-Րաֆֆի դաշինքի ստեղծման համաձայնագրի սոտրագրման արարողությանը։ [caption id="attachment_1520131" align="alignnone" width="700"]Ceremony of signing a memorandum on the establishment of 'Ohanyan-Raffi-Oskanian' Alliance took place at DoubleTree by Hilton Hotel Անահիտ Թարխանյանը՝ հետին պլանում՝ ձախից առաջինը[/caption] Անահիտ Թարխանյանն այսօր կհյուրընկալվի «Այբ-Ֆե»-ի տաղավարում։ Թողարկումը՝ 18.45-ին։