Ժամը 15.00-ի դրությամբ հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհներ
Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Վարդենյաց լեռնանցքում և Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արարատի, Վայոց ձորի մարզերում և Արմավիրի մարզի Արմավիր, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Սյունիքի մարզի Կապան, Մեղրի, Քաջարան, Գորիս, Սիսիան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն: Գորիս-Սիսիան և Մեղրի-Քաջարան ավտոճանապարհներին մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: