Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասնա ծռերի տեսակցությունների արգելքն անհիմն է. պաշտպան

Քաղաքականություն
geravetyan

Այս պահին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Սասնա ծռեր խմբի անդամներ Վարդան Գերավետյանի, Արամ Հակոբյանի և Գագիկ Եղիազարյանի տեսակցությունների վրա դրված արգելանքը վերացնելու գործով բողոքը։ Պաշտպան Դավիթ Գյուրջյանը նշեց, որ արդեն յոթ ամիս է՝ սահմանափակումներ են կիրառվում, բայց Գագիկ Եղիազարյանի գործով նախաքննությունն ավարտվել է, ուստի արգելքն անհիմն է։ Այս պահին դատական նիստը դեռ շարունակվում է։