Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թրամփը մեղադրել է Օբամային իր դեմ բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ (տեսանյութ)

Քաղաքականություն
E4C58FDD-AEF4-451B-8454-0B14C1E3A9E0_w1023_r1_s

Ամերիկայի Ձայն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է նախորդ նախագահ Բարաք Օբամային իր դեմ բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ. «Կարծում եմ, դրա հետեւում նախագահ Օբաման է, քանի որ նրա մարդիկ հաստատ դրա հետեւում են: Այդ խմբից են հավանաբար գալիս նաեւ որոշ արտահոսքեր, որոնք իրականում լուրջ են, որոնք իրականում վնաս են հասցնում ազգային անվտանգությանը: Բայց ես գիտակցում եմ, դա քաղաքականություն է, եւ որ նա դրանց հետեւում է կանգնած, դա քաղաքականություն է ու երեւի դա շարունակվի»: Նախագահ Թրամփի դեմ բողոքների թիվն ԱՄՆ-ում ավելացել է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց Obamacare Օբամայի կողմից մշակված առողջապահությանապահովագրության ծրագիրը դադարեցնելու մասին: Փոխարենը նախագահ Թրամփը խոստացել է մշակել առողջապահության ապահովագրության իր ծրագիրը, սակայն քաղաքացիներն անհանգստացած են, որ Obamacare-ի դադարեցման հետեւանքով իրենք կմնան առանց ապահովագրության, ստիպված լինելով ինքնուրույն վճարել բժշկական ծառայությունների բարձր վճարները: