A
A
Բաբաջանյան-Տիչինա փողոցների բնակելի տարածքները կօտարվեն
Գործադիրը հաստատել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2, Բաբաջանյան-Տիչինա ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը: Դա հնարավորություն կտա Բաբաջանյան-Տիչինա ճանապարհահատվածում իրականացնել իրացման աշխատանքներ, որից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները: Ծրագրի հիմնական նպատակն է լրացնել քաղաքային արևմտյան օղակի բացակայող ճանապարհային հանգույցները. նախատեսվում է կառուցել Դավթաշեն-Աշտարակ, Բաբաջանյան-Աշտարակ և Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածները։