A
A
Ասում են, որ ես ղազախական մաֆիայի անդամ եմ. իրավապաշտպան Մ. Պողոսյան (տեսանյութ)
«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Դատախազությունը կեղծ քրեական հետապնդման միջոցով տարիներ շարունակ փորձում է ճնշումներ գործադրել «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի նկատմամբ, իդեմս կազմակերպության նախագահ՝ Մարինա Պողոսյանի: Հերթական շինծու գործն այս անգամ հասել է դատարան»: «Ա1+»-ի հյուրն է «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանը: Նշենք, որ «Վելես» ՀԿ-ն գրանցվել է 2014 թվականի փետրվարին և պայքարում է կոռուպցիայի, ստվերային տնտեսության, խարդախության եւ վաշխառության դեմ: Տարբեր քաղաքացիներ, ովքեր որ կոռուպցիայի, խարդախության և վաշխառության զոհ են, դիմում են կազմակերպությանը` իրավաբանական աջակցություն ստանալու համար: Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում