Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծրագրային օրակարգ. ներկայացնում են կուսակցությունները

Քաղաքականություն
FotorCreat44ed

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կազմակերպում է միջոցառումների շարք, որը նվիրված է լինելու ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրային օրակարգին: Առաջին միջոցառումը տեղի է ունենալու մարտի  10-ին ժամը 16.00-ին Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում, որի շրջանակներում կուսակցությունները ներկայացնելու են իրենց տնտեսական-քաղաքական ծրագրային դրույթները: Անդրանիկ միջոցառմանը մասնակցելու են մեկական ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, Ծառուկյան կուսակցությունների դաշինքից, Ելք կուսակցությունների դաշինքից, Ազատ դեմոկրատներ կուսակցությունից, Օհանյան-Ռաֆֆի-Օսկանյան կուսակցությունների դաշինքից: Միջոցառումը վարելու է «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանը: Խնդրում ենք հարցերի կամ մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 077367541 կամ 012545115: