ՀՅԴ. «Իրենց առաջարկածով պատերազմում ավելի մեծ կորուստներ ենք ունենալու». Առավոտ
«Մարդիկ կան՝ գալիս- ասում են հիմնական նպատակները, խաղում են ժողովրդի զգացմունքների վրա՝ մեր երեխաները կզոհվեն, մենք գնանք խաղաղություն հաստատենք, քիրվայություն անենք: Բայց ինչի՞ հաշվին, ժողովուրդ ջան: Էդ իրենց առաջարկած տարբերակով որ գնացինք, պատերազմում ավելի մեծ կորուստներ ենք ունենալու, հասնելու են մինչեւ Զանգեզուր, հասնելու են մինչեւ Վարդենիս»,- այսօր ՀՅԴ-ի քարոզարշավի ընթացքում Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Նշենք, որ խաղաղության եւ բարիդրացիության կոչով քարոզարշավը մեկնարկել է ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը: Եվ այս դաշինքն է կոչ անում Ադրբեջանի հետ բանակցությունների եւ փոխզիջումների միջոցով հասնել խաղաղության: Իսկ Աղվան Վարդանյանը նկատեց. «Մի մարդ, որը չի ուզում խոսել (նկատի ունի Ալիեւին), նրա հետ ի՞նչ բանակցես»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով