Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քվեարկիր ինչպես որ կցանկանաս. ԻՔՄ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
8-1

Ապրիլի սկզբին կայանալու են Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները, որոնց ժամանակ քաղաքացիները պետք է ասեն, թե ո՞ր քաղաքական ուժին են ուզում վստահել պետության ղեկավարումը առաջիկա 5 տարիներին։ Յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում, թե որ կուսակցությանը կամ դաշինքին պետք է տա իր ձայնը: Որևէ մեկը չի կարող ընտրողին պարտադրել քվեարկել այս կամ այն քաղաքական ուժին: Բոլոր ընտրողները ունեն հավասար իրավունքներ՝ անկախ սեռից, տարիքից, սոցիալական վիճակից կամ քաղաքական հայացքներից: Բոլոր ընտրողները չափահաս քաղաքացիներ են և ինքնուրույն են որոշում, թե ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին են համակրում, ո՞ր գաղափարախոսությանն են սատարում և ո՞ւմ են ցանկանում ընտրել, իսկ ում՝ ոչ: 7 «Իրազեկ քաղաքացիների միավորում»