Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԽՄԿ-ն կօգնի «ապահով սենյակների» համալրման հարցում

Պաշտոնական
kxmk

Մարտի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև համագործակցության հնարավորություններն ու ուղղությունները, մասնավորապես՝ բնական և մարդածին աղետներից բնակչության խոցելիության նվազեցման և պատրաստվածության բարձրացման ծրագրերը, ինչպես նաև՝   Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում արտակարգ իրավիճակներին բնակչության պատրաստվածությանն ուղղված միջոցառումները:  Կողմերի միջև պայմանավորվածություն ձեռքբերվեց՝ օժանդակել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում մանկապարտեզների և դպրոցների համար «ապահով սենյակների» կառուցման չափանիշների համալրման հարցում: Իր խոսքում նախարար Տոնոյանը կարևորեց սահմանամերձ գյուղերի ԱԻՆ հենակետերում ծառայող փրկարարների ունակությունների ընդլայնումը առաջին բուժօգնության տրամադրման և հագեցման գործընթացում, ինչի համար էլ կազմակերպության հետ պայմանավորվածություն ձեռքբերվեց տեղում կատարելագործման դասընթացներ և գործնական պարապմունքներ կազմակերպելու շուրջ: Հանդիպման ավարտին կողմերի միջև պայմանավորվածություն ձեռքբերվեց ՀՀ ԱԻՆ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի համատեղ աշխատանքներն իրականցնել տարեկան համագործակցության պլանների ձևաչափով: ԱԻՆ