«Մեզ միայն թե փող տան, մենք էս էլ կանենք, էն էլ կանենք» (տեսանյութ)
Ցանկացած կրթական համակարգ, որպես պետության հիմք, աճող սերնդի մոտ պետության գաղափարախոսության հիմքեր է դնում, մինչդեռ այսօր չունենք այդ գաղափարական հիմքերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԿԿ համամասնական ցուցակով առաջադրված Արմինե Դավթյանը: «Մենք չգիտենք՝ որն է Հանրապետականի, որն է Բարգավաճի արժեքային հիմքը, որն է նրանց գաղափարախոսական հիմքը: Ամերիկան կայացել պրագմատիստական գաղափարախոսության հիման վրա, Եվրոպան կայացած է հումանիզմի, էքզիստենցիալիզմի հիման վրա, մեզ միայն թե փող տան, մենք էս էլ կանենք, էն էլ կանենք»: Նրա դիտարկմամբ այն, որ այսօր շատերը հեգնում են, թե կոմունիստական կուսակցության գաղափարախոսությունն անցած դարաշրջանի է, իրականությանը չի համապասատխանում, քանի որ այսօր կոմունիստական գաղափարախոսության մեծ պահանջարկ կա: