Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նարկոմանները և շաքարով հիվանդները շտաբի պետեր են». Լյովա Խաչատրյան (տեսանյութ)

Քաղաքականություն
lyova-1

Ծառուկյան դաշինքի անդամներն այսօր եղան Ապարանում, Աշտարակում, Արագածավանում և Թալինում: Արագածոտնի մարզում պատգամավորության թեկնածու առաջադրված Լյովա Խաչատրյանը կարծում է, որ ժողովրդի փրկությունը Ծառուկյան դաշինքն է, որը չի գալիս դպրոց կամ ճանապարհ նորոգելու: «Բյուջեի հաշվին ինչ-որ բան են անում, հետո չես հասկանում՝ ով է էդ դպրոցում սովորելու, էդ ճանապարհներով գնալու: Ճանապարհը սարքենք, որ ի՞նչ անենք, որ գյուղացին մի 20 րոպե շու՞տ հասնի օդանավակայան ու լքի այս երկիրը, ավելի լավ չի՞ քանդված մնա, կարող է՝ մեքենան փչանա, փոշմանի հետ գա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա: Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում պետք է ստեղծել ներդրումների համար բարենպաստ պայմաններ, վերացնել կոռուպցիան և թալանչի պաշտոնյաներին. «Ոչ մի թալանչի պետական օղակում պաշտոն չպետք է ունենա, ոչ մի շաքարով հիվանդ կամ նարկոման պետական հիմնարկում չպետք է աշխատի, որովհետև նարկոտիկն էլ, շաքարի դեղն էլ շատ թանկ հաճույքներ են, իսկ աշխատավարձով թանկարժեք դեղեր առնել չի լինի: Էսօր համատարած նարկոմաններ են տարբեր օղակներում, շաքարով հիվանդներ, որ ժամանակին կաշառակեր են եղել ու ամեն դուռ զանգելուց սփրթնել, շաքար են ստացել»: Մեր հարցին, թե կարո՞ղ է անուններ տալ, Խաչատրյանը պատասխանեց. «Անունները գնացեք դիսպանսերից վերցրեք, դրանք բոլոր էսօր շտաբի պետեր են, տեղակալներ»: Մանրամասները՝ տեսանյութում: