Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՎԿ-ն առաջարկում է պետական պարտքին ուղղվող փողերով 20 խոշոր ձեռնարկություն հիմնել. Առավոտ

Քաղաքականություն
hvk1

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը հրաժարվեց կուսակցությունների եւ դաշինքների նախընտրական ծրագրերը մեկնաբանել: Մեր այն դիտարկմանը, որ գրեթե բոլոր ուժերի ծրագրերում նույն խոստումներ են, պարոն Խաչատրյանը, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակում ներգրավված է որպես պատգամավորի թեկնածու, նշեց, որ իրենք առաջարկներ ունեն, որոնք գումարներ կարող են բերել: «Օրինակ՝ մենք առաջարկում ենք  շքեղության հարկման մոդելը, սա նշանակում է հարուստներին ավելի շատ է պետք է հարկել, սա բյուջեն լցնող մոդել է: Սա նաեւ կոչվում է Ռուբին Հուդի հարկ»,-ասաց Խաչատրյանը: Տնտեսագետի խոսքերով՝ «Հանդիպե՞լ եք ՀՀԿ-ի ծրագրում անօրինական գումարների վերադարձման կետ: Մենք առաջարկում ենք Հայաստանից գնացած գումարները վերադարձնել: Մենք առաջարկում ենք դեօֆշորիզացիա,  այսինքն՝ ասում ենք՝ կամ օֆշորի գումարը բեր ներդրի Հայաստանում, կամ մենք բացահայտելու ենք եւ ազգայնացնելու ենք, հնարավորություն ենք տալիս գումարը հետ բերի»: Մեր դիտարկմանը, որ բոլոր ուժերն էլ աշխատավարձերի բարձրացում, ստվերի կրճատում, նոր ձեռնարկությունների հիմնում, էժան վարկեր, առողջապահական ու գյուղատնտեսական ապահովագրություն ու նման խոստումներ են տալիս, ՀՎԿ-ն էլ բացառություն չէ, պարոն Խաչատրյանը վստահեցրեց՝  այս կուսակցությունը նաեւ մեխանիզմներն է ցույց տալիս, թե դրանք ինչպես է կյանքի կոչելու: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով