Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄԷ քաղաքացիները ՀՀ մուտք կգործեն առանց վիզայի

Քաղաքականություն
gov

Կառավարության վաղվա նիստի օրակարգում է Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի պահանջից ազատելու մասին նախագիծը։ Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար սահմանել առանցմուտքի վիզայի ռեժիմ 2017 թվականի մարտի 22-ից:
  2. Սահմանել, որ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներն առանց մուտքի վիզայի կարող են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում` «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետով:
  3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման մասին ծանուցել Արաբական Միացյալ Էմիրություններին:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2017 թվականի մարտի 22-ից ծագած հարաբերությունների վրա: