Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուտ տեղեկություններով սեպ չեք խրի իմ և սևանցու միջև. պատգամավոր

Քաղաքականություն
botoyan

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ երեկ մրցապայքարը թեժ է եղել Սևան քաղաքում: Այստեղ ծեծկռտուք է տեղի ունեցել  ՀՀԿ-ից ռեյտինգայինով  առաջադրված  պատգամավոր Կարեն Բոթոյանի և  Սևանի հացի գործարանի տնօրեն,  թեկնածու Աշոտ Ավետիսյանի կողմնակիցների միջև: Այս առնչությամբ ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը ֆեյսբուքում մեկնաբանություն է  թողել. «Հարգելի հայրենակիցներ, այսօր առավոտյան էլեկտրոնային ԶԼՄ-ներից տեղեկացա, որ թերթերից մեկը գրել է, թե իբր իմ և ՀՀԿ-ի կողմից Գեղարքունիքի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված մեկ այլ թեկնածու Աշոտ Ավետիսյանի համախոհների միջև տեղի է ունեցել վեճ, և մի բան էլ վերածվել ծեծկռտուքի: Անկեղծորեն զարմացած եմ, որ նման սուտ տեղեկություներ են տարածվում: Հավաստիացնում եմ, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: Ես և Աշոտ Ավետիսյանը ունենք նորմալ մարդկային հարաբերություններ, կուսակից ընկերներ ենք: Իսկ իմ կողմնակիցները օրենքի շրջանակներում պարկեշտ քարոզարշավ են իրականացնում: Կրկնում եմ, որ նման սուտ տեղեկություններ տարածելով սեպ չեք խրի իմ և սևանցու միջև»: