A
A
Ապրիլյան պատերազմի օրերից հիշվող փոսերը դեռ կան (տեսանյութ)
Սարավան-Զանգեր հատվածով երթևեկելը դեռեւս անվտանգ չէ։ Վարորդներն ոչ միայն պետք է հաղթահարեն խիտ մառախուղը, այլեւ փորձեն խույս տալ ամեն քայլափոխի հանդիպող փոսերից։ Դեպի Իրան գնացող Բայ Լայնս բեռնափոխադրող ընկերության բեռնատարը վթարի էր ենթարկվել՝ չկարողանալով հաղթահարել եւ եղանակի , եւ ասֆալտի խնդիրները։ Այս Ֆոնին հատկանշական են Հայաստանը Եվրամիության ու Իրանի միջև առևտրի համար տարանցիկ պետություն դարձնելու իշխանության հայտարարությունները։ Ի դեպ, ապրիլյան պատերազմի օրերին հենց այս ճանապարհն էր բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվել։ Առաջին գիծ շտապողները ստիպված էին ժամանակ կորցնել՝ մինչ կհաղթահարեին խորդուբորդ ճանապարհը։