Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕՐՕ դաշինք. Մենք մեր մտքերով վաղը կլինենք Արթուրի հետ

Քաղաքականություն
oro-dashinq-1

Հաց բերողի ինքնազոհաբերումը պետք է մղի բոլորիս համախմբման եւ համատեղ պայքարի հանուն իշխանափոխության   «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը  որպես հարգանքի տուրք Հաց Բերող Արթուր Սարգսյանի պայծառ հիշատակի վաղը` մարտի 17-ին, չի իրականացնի որեւէ նախընտրական քարոզչություն: Մենք մեր մտքերով վաղը կլինենք Արթուրի հետ: Մենք նաեւ գտնում ենք, որ  Հաց Բերող Արթուր Սարգսյանի ինքնազոհաբերությունը չպետք է եւ չի կարող անհետեւանք մնալ եւ պետք է մղի բոլորիս ոչ թե հուսալքման այլ համախմբման եւ համատեղ պայքարի: Մենք պարտավորվում ենք հստակ քայլեր նախաձեռնել մեր ժողովրդի եւ նրա առողջ ուժերի համախմբման եւ իշխանափոխություն իրականացնելու հրամայականով:    «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբ 16 մարտի 2017թ.