Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայ ժողովուրդն անհրաժեշտ կամք չդերսևորեց Արթուրին ազատելու համար»

Քաղաքականություն
119efa79541725eb2a7e4ef4123a99ba

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հայտարարությունը «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը Արթուր Սարգսյանի   դավադիր սպանության համար ցավակցում է նրա ընտանիքին ու հարազատներին: Միաժամանակ ընդունելով, որ Արթուրի սպանությունը համայն հայության ցավն է, բայց, ցավոք, հայ ժողովուրդը անհրաժեշտ կամք չդերսևորեց Արթուրին ազատելու համար:  Դահիճների և նրանց հլու-հնազանդ ծառաների պատասխանատվության հարցը տեղին է, բայց արձանագրենք, որ նրանք դեռևս պատասխան չեն տվել 1997-1999 թթ.-ի մի քանի տասնյակ պետական ու քաղաքական գործիչների սպանության, հոկտեմբերի 27-ի, 2004թ.-ի ապրիլի 13-ի Բաղրամյան պողոտայի ջարդի, Մարտի 1-ի, ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի, Սարի թաղի ջարդի և, վերջապես, պետականության կորստի վտանգի համար: «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը դիմում է ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերին՝ փոխեն քարոզարշավի դասական ձևը և օգտագործելով ընտրության ընձեռնված հնարավորությունից՝ նախաձեռնել ակտիվ քարոզչություն ընդդեմ հանրապետական դահիճների և ժողովրդի աջակցությամբ ազատագրել երկիրը:   «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ                                           Պ.Մակեյան