Ինչու Կլայդերմանը դասականը փոխարինեց կոմերցիոնով (տեսանյութ)
Ռիշար Կլայդերմանին երևանյան ունկնդրին ներկայացնելու կարիքը չկա` համոզված են համերգի կազմակերպիչները։ Սա դաշնակահարի երկրորդ այցն է։ Ինքը` Կլայդերմանն էլ, իր իսկ խոսքով, պարզապես երջանիկ է այստեղ գտնվել, քանի որ զգում է առանձնահատուկ ջերմություն։ Շնորհակալ է այն սիրո համար, որ զգում է հայ հանդիսատեսից իր երաժշտության հանդեպ։ Հուսով է, որ համերգը հաջողված է լինելու։ Նոր ծրագիր է պատրաստել, սակայն ցավում է, որ չի հասցրել հայ կոմպոզիտորների գործեր ընդգրկել։ «Սա էլ հաջորդ այցիս»,- ասում դաշնակահարը։ Ուրախ է, որ իրեն նվագակցելու են Հայաստանի կամերային նվագախմբի երաժիշտները։ Դեռ անցյալ համերգից է տպավորված նրանց պրոֆեսիոնալիզմով։ «Ա1+»-ի հարցին, թե ինչու վիրտուոզ տեխնիկա ունեցող դաշնակահար Կլայդերմանն ընտրեց ոչ թե դասական, այլ կոմերցիոն երաժշտարվեստը, նա պատասխանեց, որ երբևէ չի փոշմանել, քանի որ ժամանակը ցույց տվեց, որ ընտրությունը ճիշտ էր, և հենց այս երաժշտությունն իրեն հայտնի դարձրեց։ [caption id="attachment_1528738" align="alignnone" width="700"] French renowned pianist Richard Clayderman gave a press conference at Grand Hotel Yerevan[/caption]