Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հերթական արյունոտ բախումը՝ Դեղձուտ գյուղում

Քաղաքականություն
qnnchakan

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու մարտի 16-ին Դեղձուտ գյուղում տեղի ունեցած դանակահարության հանգամանքները։ Նախնական տվյալներով՝ 2017թ. մարտի 16-ին ՝ ժամը 20։00-ի սահմաններում, Արարատի մարզի Դեղձուտ գյուղի սկզբնամասում համագյուղացի երիտասարդների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք է պատճառվել նույն գյուղի բնակիչ Հովիկ Նազարպուրի որովայնի շրջանին։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է վիճաբանության մասնակիցների շրջանակը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է և հարցաքննվել։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ բախումը եղել է ՀՀԿ-ականների ու ՀՅԴ-ականների միջև, տուժողը ՀՅԴ-ականն է։