A
A
Արմավիրում «Ելք»-ի քարոզարշավին միացել էին նաև երեխաները (տեսանյութ)
ԵԼՔ դաշինքը Արմավիրում է: Դաշինքի անդամները շրջում են բակերով, բարձրախոսով դիմելով պատշգամբներից դիտող բնակիչներին: «Հիմա կասեք եկել եք մեր բակը, մեզ բոլորիս հանել եք մեր պատշգամբները ու ձեր ասածն եք ասում ու մեզ էլ չեք լսում: Շատ կուզենայինք լսել, բայց նաև գիտենք, թե ինչ եք մտածում, որովհետև ձեր պես մտածում է ամբողջ Հայաստանը»,- ասաց ԵԼՔ դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Արամ Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանը իր հերթին նշել է, որ «ԵԼՔ»-ն ընտրություններին մասնակցող միակ քաղաքական ուժն է, որը համահեղինակ չէ ՀՀ-ում ստեղծված հուսահատության մթնոլորտի. «Մնացած ուժերը շատ թե քիչ ունեն իրենց բաժինը: Ապրիլի երկուսին գլուխներդ բարձր, դուխներդ տեղը քվեարկեք «ԵԼՔ» դաշինքի օգտին»: