Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. ՕՐՕ դաշինքի քարոզարշավը Երևանի վարչական համայնքներում (տեսանյութ)

Քաղաքականություն
17380011_10155077990567270_1774755040_o

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավը շարունակվում է․ այսօր՝ մարտի 19-ին նախատեսված են նախընտրական հանդիպումներ Երևանի մի շարք համայնքներում։ Առաջին հանդիպումը կայացել է Շենգավիթ համայնքում։  «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ընտրողներին ներկայացրել են իրենց դաշինքի նախընտրական ծրագիրը։  Հանդիպման մեկնարկին Արմեն Մարտիրոսյանը խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել Հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակը։ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի նախըտրական քարոզարշավն այս պահին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում է: « Մենք հասարակական տրամադրություններ փոփոխող ուժ ենք և այն քայլերը որոնք ասում ենք տնտեսության մեջ, արդարադատուըթյան համակարգում, դրանք բոլորը իրականացնելու ենք»,- բնակչության հետ հանդիպման ժամանակ ասաց   «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, հավելելով, որ առաջին քայլով ազատ են արձակելու բոլոր քաղբանտարկյալներին, և ընդհանրապես խորը համաներում են անելու: «Որովհետև հավ ու ձու գողացողին մի քանի տարի դատապարտում են, բյուջեից ծախս անելով նրանց վրա, իսկ բյուջեն, մեր  արտաքին պարտքը գողացողներին շնորհակալագիր ու պաշտոնի բարձրացում են տալիս»